Arian AMU, Arial AMU
Eng  Rus
   
ՄԵՐ ՏԵՍԱԿԱՆԻՆ
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
ՄԵՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ
 
ԱՅՐՈՒՄ ՖՐՈՒԹՍ

«Այրում Ֆրութս» մրգի և հատապտուղների վերամշակման գործարանը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Այրում համայնքում, որը հայտնի է իր պահածոյացված արտադրանքի հիանալի համով դեռ 1932 թվականից, երբ այստեղ խորհրդային իշխանությունների կողմից առաջին անգամ հիմնադրվեց վերամշակման գործարան։

Անկախացման առաջին տարիներին գործարանը փակվեց, իր տեղը զիջելով Այրում Ֆրութս-ին` յուրօրինակ բիզնես մոդել, որը հանդիսանում է հասարակ ֆերմերների սեփականությունը և կառավարվում է նրանց կողմից։

Ընկերության տեսականին ներառում է կոմպոտներ, մուրաբաներ և ջեմեր` պատրաստված շրջակա համայնքներում բնականին մոտ եղանակով աճեցվող կամ հարակից անտառներից հավաքված թարմ մրգերից և հատապտուղներից։

«Այրում Ֆրութս»-ը հանդիսանում է «Միրգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պաշտոնական ապրանքանիշը։ «Միրգ»-ը հիմնադրվել է 2014 թվականին «Լճկաձոր» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի կողմից, ով հանդիսանում է ընկերության 100% մասնաբաժնի միակ սեփականատերը և համախմբում է Տավուշի մարզի Այրում և Լճկաձոր համայնքների 43 բնակիչների։

«Միրգ»-ը հիմնադրվել է ՕՔՍՖԱՄ-ի Ձեռնարկությունների զարգացման ծրագրի շրջանակներում և հիմնադրումից ի վեր համագործակցում է մի շարք տեղական և միջազգային ընկերությունների հետ, որոնց նպատակն է գյուղական և տնտեսական զարգացումը, ինչպես նաև աղքատության կրճատումը։

Իր գործունեությամբ ընկերությունը աջակցում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և գյուղական բնակչության շրջանում աղքատության կրճատմանը, ինչպես նաև գյուղական կանանց տնտեսական հնարավորությունների հզորացմանը։ Հանդիսանալով սոցիալական բիզնեսի մոդել` «Միրգ»-ի եկամուտների մի մասն ուղղվելու է տեղի համայնքների սոցիալական խնդիրների լուծմանը։

Ձեռնարկությունների Զարգացման ծրագրի մասին:
ՕՔՍՖԱՄ-ի Ձեռնարկությունների Զարգացման ծրագիրը (ԶԳԾ) ստեղծում է կայուն բիզնես մոդելներ մանր ֆերմերների համար` հզորացնելով նրանց և օգնելով նրանց կայացմանը։ ԶԳԾ-ն ներդրումներ է անում այնտեղ, ուր ուրիշները չեն աշխատում և որտեղ սոցիալական ազդեցությունը առավել բարձր է։ ԶԳԾ-ն խելամիտ համադրությամբ դրամաշնորհներ և վարկային միջոցներ է տրամադրում Փոքր և միջին ձեռնարկություններին, սահմանում է բիզնես հնարավորություններ և օգնում է ձեռներեցներին մշակել և իրականացնել կայուն բիզնես գաղափարներ/ծրագրեր։ ԶԳԾ-ն զարգացմանն ուղղված բիզնես մոտեցում է։

 

© Ayrum Fruits. 2014-2015. All Rights Reserved

Rating@Mail.ru