Arian AMU, Arial AMU
Eng  Rus 
   
ՄԵՐ ՏԵՍԱԿԱՆԻՆ
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
  • Ayrum-Fruits
ՄԵՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ
 
ՄԵՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ

ՕՔՍՖԱՄ Հայաստան
ՕՔՍՖԱՄԸ մարդկանց համաշխարհային շարժում է, որի նպատակն է կառուցել ապագա` առանց աղքատության: 1994 թվականից սկսած կազմակերպությունը Հայաստանի շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում իրականացրել է մարդասիրական և զարգացման տարբեր ծրագրեր` սերտ համագործակցելով կառավարության, տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ:
«Միրգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2011թ.-ին հիմնադրված «Լճկաձոր» սպառողական կոոպերատիվի կողմից։ 2011 թվականից ի վեր ՕՔՍՖԱՄԸ աջակցել է կոոպերատիվին` համայնքում իրականացնելով գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման տարբեր ծրագրեր, որոնցից են մասնվորապես սառնարանային տնտեսության և վերամշակման արտադրամասի հիմնադրումը և դրանց կանոնավոր գործունեությանն ուղղված աջակցությունը։
   www.oxfam.org

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հիմնադրվել է 1994 թվականին` հանդիսանալով Հայաստանում կառավարման ոլորտի առաջին խորհրդատվական ընկերությունը: Գործունեության 20 տարիների ընթացքում «Բի Էս Սի»-ի կողմից իրականացվել են համայնքային և մարզային զարգացման մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել տնտեսության տարբեր ճյուղերի` այդ թվում նաև գյուղատնտեսության զարգացմանը: Իրականացված ծրագրերը ունեցել են ավելի քան 20,000 շահառու և ստեղծել 1,000-ից ավել աշխատատեղ:
«Բի Էս Սի»-ն հանդիսանում է «Միրգ» ՍՊԸ-ի բիզնես պլանի մշակման, ինչպես նաև ՕՔՍՖԱՄԻ աջակցությամբ իրականացվող ծրագրի կառավարման և իրականացման պատասխանատուն: Համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի»-ն նաև նպաստել է արտադրամասի աշխատակիցների կարողությունների հզորացմանը` նրանց ուսուցանելով ժամանակակից տենդենցներին և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրամաս գործարկելու հմտություններ:
   www.bsc.am

«Նոր Հորիզոն» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն
Կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2006 թվականի ապրիլից, որը ըստ էության, հանդիսանում է 1995 թվականի աշնանը առաջին անգամ Հայաստանում ՕՔՍՖԱՄ-ի կողմից ներմուծված միկրոֆինանսական ծրագրի տրամաբանության շարունակողը: Կազմակերպությունը նպատակ ունի միկրովարկավորման միջոցով հասանելի դարձնել ֆինանսական ռեսուրսները բնակչության առավել խոցելի, բայց վարկունակ շերտերի համար:
Իր գործունեության ընթացքում «Միրգ» ՍՊԸ-ն օգտվում է «Նոր Հորիզոն» ՈւՎԿ–ի կողմից տրամադրված վարկային գծից։
   www.norhorizon.am

 
 
 

Groupement Interprofessionnel International Arménien
Հայկական միջազգային միջմասնագիտական խմբավորում (G2iA) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1981 թվականին Փարիզում և ավելի քան 30 տարի ակտիվ մասնակցություն ունի Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական և մասնագիտական կապի զարգացման գործում։
Իր կողմից իրականացվող «Գյուղական զարգացման ծրագրի» շրջանակներում G2iA-ն 2014 թվականին աջակցել է «Միրգ» ՍՊԸ-ին` ձեռք բերելով բարեհաջող արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև աջակցել արտադրանքի իրացման և փաթեթավորման կազմակերպման հարցերում: Ծրագիրն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի հետ համատեղ` Հայաստանի հետ վերջինիս ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ինչպես նաև Orange Հիմնադրամի աջակցությամբ։    www.g2ia.com

ՔԷՅՐ Միջազգային
ՔԷՅՐ Միջազգայինը աշխարհում աղքատության դեմ պայքարող ամենահին և ամենամեծ բարեգործական կազմակերպություններից մեկն է։ 2013 թվականի ընթացքում ՔԷՅՐ-ն աշխատել է աշխարհի 87 երկրներում և աջակցել է աղքատության դեմ ուղղված զարգացման և բարեգործական 927 ծրագրերի՝ ընդգրկելով ավելին քան 97 միլիոն մարդ։
2014 թվականին Ավստրիական Զարգացման Համագործակցության (ADC) կողմից ֆինանսավորվող ՋՈՅՆ (JOIN) ծրագրի շրջանակներում` ՔԷՅՐ Միջազգայինի կովկասյան գրասենյակը աջակցել է «Միրգ» ՍՊԸ-ի գործունեությանը։
www.care-international.org

 

© Ayrum Fruits. 2014-2015. All Rights Reserved

Rating@Mail.ru